ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԲԵՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ

Մեր մասին

  Տավուշի մարզի Բերդ քաղաքի կենտրոնում է գտնվում Արևաբերդ կինոթատրոնը: Մշակույթի անկյուն դարձած Արևաբերդը տեղացիների յուրօրինակ հավաքատեղի է, հանդիպավայր, կինոյի, արվեստի, համաշխարհային անցուդարձի հետ հաղորդակցման հաստատություն: Արևաբերդը հանդիսատեսին է ներկայանում ժամանակակից ձևավորումով ու կահավորումով 100 եւ 400 տեղանոց երկու կինոդահլիճներովª 10 եւ 20 մետր էկրաններով: Երկու սրահներն էլ հագեցած են էկրանների բարձր հստակության HD պատկերով եւ DOLBY DIGITAL 5+1 ձայնային համակարգով, ինչը կինոսրահներում ապահովում է առավելագույն ներկայության էֆեկտ:
  Ավանդական կինոցուցադրումների հետ մեկտեղ Արևաբերդը հանդես է գալիս նաև որպես արբանյակային հեռուստակինոթատրոն: Կառույցի վրա տեղակայված երկու հեռուստաափսեները ուղղված են EUTELSAT եւ HԳTBIRD արբանյակներին և ապահովում են ավելի քան 120 դիտարժան ալիքներ, որոնց մի մասը կարելի է դիտել ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Կինոթատրոնը ընդունում է ալիքներ, որոնք հեռարձակվում են Տոկիոյից, Պեկինից, Փարիզից, Լոնդոնից, Բեռլինից և աշխարհի այլ քաղաքներից: Բազմազան են գեղարվեստական ֆիլմերի / Кинохит, Премьера, Киноклуб, MGM int, Hallmark/, վավերագրական ֆիլմերի /Discգvery 4 ալիք, РБК, Natiգnal Geգgrafic 2 ալիք, 24 ДОК , Кто есть кто, Entertainment…/, նորությունների /CNN, Blգգmberg, BBC…/, երաժշտական /Vh1, Mezzգ.../, մուլտիպլիկացիոն /nickelգdeգn, Jim Jam, Jetix…/, սպորտային /Eurգspգrt, Extreme Spգrt, Спорт плюс, Футбол/ և մյուս ալիքները:

  Դպրոցականների, քոլեջի ուսանողների, ինչպես նաեւ հայոց բանակի տեղի զորամասի զինվորների ու սահմանապահների համար նախատեսված են կրթական, գիտահանրամատչելի, մարզական, լրատվական եւ այլ կինոհեռուստատեսային ծրագրերի ու համապատասխան թեմատիկայով հաղորդաշարերի անվճար ցուցադրումներ:
Կինոթատրոնի սպասասրահը վերածված է 60 տեղանոց գեղատես սրճարանի, որտեղ կարելի է ժամանցի հետ մեկտեղ անցկացնել մշակութային, կոլեկտիվ թե անձնական բնույթի միջոցառումներ: Այցելուների տրամադրության տակ է սպասասրահ-սրճարանի մեծադիր հեռուստացույցը, որի էկրանին կարելի է դիտել նույն կինոհեռուստատեսային ծրագրերը, ինչ մեծ էկրաններին Blu-ray որակով: Փոքր կինոդահլիճի միջանցքում փակցված են համաշխարհային կինոմատոգրաֆիայի մեծագույն ռեժիսորներ Ստենլի Կուբրիկի, Միքելանջելո Անտոնիոնիի, Սերգեյ Փարաջանովի, Արթուր Փելեշյանի, ինչպես նաեւ դերասաններ Ալ Պաչինոյի, Մհեր Մկրտչյանի դիմանկարները: Կինոթատրոնի ղեկավարությունը դրանով ցանկություն է հայտնել իր հանդիսատեսի հատուկ ուշադրությանը ներկայացնել այն կինոֆիլմերը, որոնց անվանումները հիշատակված են դիմանկարների ֆոնի վրա: Սպասասրահում գործելու է ինտերնետ ակումբ:  2010 թվականին Վիկտոր Հայրապետյանը ավարտեց Արևաբերդ կինոթատրոնի վերակառուցումը և վերազինումը: Այն հնարավորություն ստեղծեց քաղաքի բնակչությանը, որը կտրված է նույնիսկ ներհայաստանյան ակտիվ անցուդարձից, արբանյակային կինոհեռուստատեսության և ինտերնետի միջոցով կապվել աշխարհի դինամիկ եռուզեռին` տեսանելի կապ հաստատելով արվեստի, գիտության, սպորտի եւ առհասարակ մարդկային բանականության ամենավերջին զարգացումների հետ: