ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԲԵՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ
Մեր մասին
Տավուշի մարզի Բերդ քաղաքի կենտրոնում է գտնվում Արևաբերդ կինոթատրոնը: Մշակույթի անկյուն դարձած Արևաբերդը տեղացիների յուրօրինակ հավաքատեղի է, հանդիպավայր, կինոյի, արվեստի, համաշխարհային անցուդարձի հետ հաղորդակցման հաստատություն: Արևաբերդը հանդիսատեսին է ներկայանում ժամանակակից ձևավորումով ու կահավորումով 100 եւ 400 տեղանոց երկու կինոդահլիճներովª 10 եւ 20 մետր էկրաններով: Երկու սրահներն էլ հագեցած են էկրանների բարձր հստակության HD պատկերով եւ DOLBY DIGITAL 5+1 ձայնային համակարգով, ինչը կինոսրահներում ապահովում է առավելագույն ներկայության էֆեկտ: |
|
Դպրոցականների, քոլեջի ուսանողների, ինչպես նաեւ հայոց բանակի տեղի զորամասի զինվորների ու սահմանապահների համար նախատեսված են կրթական, գիտահանրամատչելի, մարզական, լրատվական եւ այլ կինոհեռուստատեսային ծրագրերի ու համապատասխան թեմատիկայով հաղորդաշարերի անվճար ցուցադրումներ:
Կինոթատրոնի սպասասրահը վերածված է 60 տեղանոց գեղատես սրճարանի, որտեղ կարելի է ժամանցի հետ մեկտեղ անցկացնել մշակութային, կոլեկտիվ թե անձնական բնույթի միջոցառումներ: Այցելուների տրամադրության տակ է սպասասրահ-սրճարանի մեծադիր հեռուստացույցը, որի էկրանին կարելի է դիտել նույն կինոհեռուստատեսային ծրագրերը, ինչ մեծ էկրաններին Blu-ray որակով: Փոքր կինոդահլիճի միջանցքում փակցված են համաշխարհային կինոմատոգրաֆիայի մեծագույն ռեժիսորներ Ստենլի Կուբրիկի, Միքելանջելո Անտոնիոնիի, Սերգեյ Փարաջանովի, Արթուր Փելեշյանի, ինչպես նաեւ դերասաններ Ալ Պաչինոյի, Մհեր Մկրտչյանի դիմանկարները: Կինոթատրոնի ղեկավարությունը դրանով ցանկություն է հայտնել իր հանդիսատեսի հատուկ ուշադրությանը ներկայացնել այն կինոֆիլմերը, որոնց անվանումները հիշատակված են դիմանկարների ֆոնի վրա: Սպասասրահում գործելու է ինտերնետ ակումբ: 2010 թվականին Վիկտոր Հայրապետյանը ավարտեց Արևաբերդ կինոթատրոնի վերակառուցումը և վերազինումը: Այն հնարավորություն ստեղծեց քաղաքի բնակչությանը, որը կտրված է նույնիսկ ներհայաստանյան ակտիվ անցուդարձից, արբանյակային կինոհեռուստատեսության և ինտերնետի միջոցով կապվել աշխարհի դինամիկ եռուզեռին` տեսանելի կապ հաստատելով արվեստի, գիտության, սպորտի եւ առհասարակ մարդկային բանականության ամենավերջին զարգացումների հետ: