ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԲԵՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ

Բերդ քաղաք

Բնակչություն` 8810
Մակերես` 31.535 կմ2

  Ներկայումս քաղաքն ունի 2900 ծուխ: Քաղաքն ունի 4 միջնակարգ, երաժշտական, արվեստի դպրոցներ, «Ալիք» համալսարանի մասնաճյուղ, պետական քոլեջ, պատմության թանգարան, գրադարաններ, մշակույթի տուն, մարզադպրոց: Դեռեւս վաղ անցյալում` Սեպուհ Ցլիկ Ամրամի ժամանակներում / 7 դար /, Տավուշի կիրճի դժվարամատչելի լանջերում կառուցվել է Տավուշ բերդը: Բնակավայրը գտնվել է ամրոցին հարող կիրճի մատչելի մասում, որի մնացորդները պեղվում են մինչեւ այսօր: Ժամանակի ընթացքում բնակավայրը ավերվել է, իսկ բնակիչները` ցրվել: Հետագայում նրանց մի մասը վերադարձել եւ հիմնել է նոր բնակավայր, ամրոցի դիմաց, որը կոչվել է Բերդ: 1897թ. Բերդն արդեն ուներ 1350 բնակիչ եւ այն աճելով 1980-ական թվականներին դարձել է շուրջ 12000:
  Բերդում քիչ չեն հինգ հարկանի տուֆակերտ բնակելի շենքերն ու նախկինում կառուցված գործարանները: Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, արհեստագործությունը, մանրածախ առեւտուրը: Գործում են «Թագազարդ» գործարանը, որը զբաղվում է ադամանդի մշակությամբ, եւ կոնյակի գործարանը: